211652_close_icon
views-count92209 դիտում article-date 23:56 24-11-2017

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Opel-ն ու Porsche Cayenne-ը, կան վիրավորներ, Porsche-ի վրայից «թռցրել էին» համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Դավիթ Փարեմուզյանի վարած Porsche Cayenne մակնիշի 99 DO 008 համարանիշի և 22-ամյա Ռոմա Առաքելյանի վարած Opel մակնիշի 08 DD 003 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, Porsche-ն էլ բախվել է երկաթե սյանը։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք Porsche-ի վրայից «թռցրել էին» համարանիշները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր