211652_close_icon
views-count6555 դիտում article-date 16:24 24-11-2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը

Պալմա դե Մալյորկայում ավարտին է մոտենումՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 8 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Պյոտր Սվիդլերը, Պենտալա Հարիկրիշնան, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշևսկին և Ռիչարդ Ռապորտը վաստակել են 4-ական միավոր և կիսում են 2-9-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Եվգենի Տոմաշևսկին: Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին: «Գրան պրի»ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

Նմանատիպ նյութեր