211652_close_icon
views-count4360 դիտում article-date 11:57 24-11-2017

Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները. «Ազատություն»

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ [b]«Ազատություն».[/b] - Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։ [b]Սերժ Սարգսյան[/b]. - Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։ [b]«Ազատություն». [/b]- Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։ [b]Սերժ Սարգսյան.[/b] - Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։ Մանրամասներն՝ [url=https://www.azatutyun.am/a/28874001.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր