211652_close_icon
views-count28711 դիտում article-date 13:39 23-11-2017

Արտակարգ դեպք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում. դատապարտյալը հրկիզել է կարանտինային տեղամասի կարցերը

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի նկատմամբ: Վերջինս հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Արմավիրի բանտի կարանտինային տեղամասի կարցերի արտաքին երեսապատման գորգածածկույթը, հրկիզել է պատերի և առաստաղի զայնամեկուսիչ շերտը, պատերի և առաստաղի գաջածածկույթը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի բանտում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից այն մակագրվել է նույն բաժնի ավագ քննիչին, որտեղ էլ նախաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր