211652_close_icon
views-count63450 դիտում article-date 16:25 23-11-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արմավիրի մարզում ինչպես է BMW-ն մխրճվում բեռնատարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է երեկ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում BMW-ն մեծ արագությամբ մխրճվում բեռնատարի մեջ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/22/1082840/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել էր բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրան առաջինը օգնության էին հասել վթարված բեռնատարի վարորդը, Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու վթարի հարևանությամբ գտնվող անասնաբուժական դեղատան աշխատակիցները: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր