211652_close_icon
views-count21067 դիտում article-date 13:49 26-10-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Opel-ը Երևանում մխրճվում «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում ինչպես է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ մխրճվելու պահը, ինչի հետևանքով Opel-ի վարորդն ու «Ֆլեշ»-ի տնօրենը տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/15/98463/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 23-ամյա Արտաշես Թովմասյանը իր վարած Opel մակնիշի 34 CL 385 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում՝ թիվ 12 հասցեում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ: Վթարի հետևանքով Opel-ի վարորդին տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բենզալցակայանի աշխատակից, 36-ամյա Գրիգոր Հակոբյանին՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր ավագ քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր