211652_close_icon
views-count68670 դիտում article-date 15:44 20-11-2017

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կան վիրավորներ. ՃՈ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նոյեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչականն կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիրչ փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Սեբաստիայի փողոցի բնակիչ, 47-ամյա Սերժիկ Պապյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏԼ 777 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Սերգեյ Մկրտչյանի վարած Nissan մակնիշի 72 ՏA 772 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Մկրտչյանն ու նրա ուղևորուհի, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 21-ամյա Լիդիա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր