211652_close_icon
views-count64243 դիտում article-date 14:12 19-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա, մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։ Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։ Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ահազանգի իրականությունը ճշտել։ Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտեբի նշված հատվածում դադարեցվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր