211652_close_icon
views-count22941 դիտում article-date 18:24 18-11-2017

Հրդեհ Արփի գյուղում

Նոյեմբերի 18-ին, ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող՝ Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) այրվում է կուտակած անասնակեր (մոտ 700 հակ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 11:52-ին: Տանիքի (85 քմ) ծածկից ամբողջությամբ այրվել է 40 քմ հատված, իսկ 45 քմ-ը՝ մասնակի, այրվել է նաև մոտ 50 հակ անասնակեր, ծխահարվել՝ 650 հակ:

Նմանատիպ նյութեր