211652_close_icon
views-count72024 դիտում article-date 15:39 17-11-2017

Շումախերական վթար Էջմիածին քաղաքի մուտքի մոտ. բախվել են Nissan Teana-ն ու BMW X5-ը. վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելսիկ Ղազարյանի վարած Nissan Teana մակնիշի 96 AM 009 համարանիշի և Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 26-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 03 XX 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր