Շումախերական վթար Երևանում. 23-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ցանկապատն ու էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VP 405 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ցանկապատին և էլեկտրասյանը, տապալել էլեկտրասյունն ու կողաշրջված վիճակում հայտնվել այգում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի