211652_close_icon
views-count21850 դիտում article-date 15:17 17-11-2017

Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հարցազրուցը, այդ թվում՝ Զինապարտության օրենքի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը դիրքորոշում է հայտնում մի շարք կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Գեներալը միանշանակ կողմ է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ «Պաշտպանության մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններին: Զորավար Մ. Գրիգորյանը հաստատում է, որ ինքը կողմնակից է կամավորության սկզբունքով աղջիկներին բանակ զորակոչելուն: ԵԿՄ առաջնորդն ընդգծում է, որ արդեն երկար տարիներ Երկրապահում տղաների կողքին կամավորության սկզբունքով «Պատանի երկրապահում» ընդգրկվում են նաեւ աղջիկները: Մ. Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, որ հավուր պատշաճի նշվելու է 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը: 5-րդ բրիգադը պատերազմի ամենաթեժ տարիներին ամենամեծ բանակային կազմավորումն է եղել Արցախի պաշտպանության բանակից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր