211652_close_icon
views-count6456 դիտում article-date 13:36 17-11-2017

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մի շարք օբյեկտներ

Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ նոյեմբերի 17-ին, այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը: Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի եւ սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր