211652_close_icon

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ

views-count2152 դիտում article-date 20:11 18-04-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 18-ին բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին` նման կարեւոր նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Նախագահն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտը հանդիսանում է մեր պետության զարգացման առաջնային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը: Նախագահին ուղեկցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր