Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են առողջապահության զարգացման եւ այստեղ առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:
Բ. Սահակյանն ընդգծել է, որ առողջպահության ոլորտն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում` հավելելով, որ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը մեր երկրի առջեւ ծառացած գերխնդիրներից է:
Բակո Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել ոլորտի տեխնիկական հագեցվածությանը, կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ հանրապետությունում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը`այդ եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տալով առողջապահության նախարարության ղեկավարությանը: