211652_close_icon
views-count56360 դիտում article-date 11:57 15-11-2017

Կրասնոդարից Դոնի Ռոստով ГАЗель-ով վերադարձող ֆուտբոլի երկրպագուները վթարի են ենթարկվել. կա 5 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ուշ գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 12 երիտասարդները Կրասնոդարում կայացած Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլի խաղից հետո վերադառնում էին Դոնի Ռոստով: Նրանց տեղափոխող ГАЗель-Next-ը մթության մեջ բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ բեռնատարին: Վթարի հետևանքով ГАЗель-Next-ի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 16 տարեկան, տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: ГАЗель-Next-ի վարորդը, ով հայտնել է, որ չի նկատել կայանված КамАЗ-ը՝ չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր