Oգոստոսի 14-ին Դոնի Ռոստովից և Կրասնոդարից Հայաստան է վերադարձել 266 քաղաքացի
Ս․թ․ օգոստոսի 14-ին Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 266 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
«Չվերթները իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: