Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Երևանի Արշակունյաց 54 շենքի բակում. կեղտաջրերից առաջացած հատվածը բնակիչներն անվանում են «Հորմուզի նեղուց». թաղապետին ու «Վեոլիա ջրին» չի անհանգստացնում համաճարակի վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 10 օր է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 54 շենքի և դրան հարակից բնակելի, այդ թվում՝ բազմահարկ շենքերի բնակիչներն ապրում են հակասանիտարական, գարշահոտ վիճակում ու պատճառը դիտահորերից դուրս թափվող կեղտաջուրն է, որի հոտը զգացվում է անգամ մոտ 500 մետր հեռավորությունից։
Այսօր՝ հունիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«10 օր է՝ ամեն օր էս կեղտաջրի դուրս գալու մասին տեղեկացրել ենք Շենգավիթի թաղապետարան և «Վեոլիա ջուր»։ 10 օր է ստանում ենք նույն պատասխանը։ Տպավորություն է, թե էդ կառույցները էդ 2-3 բառը գիտեն մենակ՝ «խնդրից տեղյակ ենք, ձեր զանգը գրանցվել է, խումբը կմոտենա», ու արդեն 10 օր է՝ կարծես Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «Նոյի ագռավը» լինեն․ դուրս են եկել, տեղ չեն հասնում։ Պատկերացնո՞ւմ եք, օրերը տաքացել են ու էդ հոտը ոնց է սպանում ժողովրդին։ Դուռ ու լուսամուտ չենք կարողանում բացել։ Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը բնակիչներիս համար ֆուտբոլի դաշտ կառուցեցին։ Հարամ լինի էն ֆուտբոլի դաշտը, որ երեխաներն այնտեղ խաղալու համար պիտի նավակներով հասնեն ու կրեն հակագազ։
Էդ ֆուտբոլի դաշտ մտնելու արանքին արդեն անուն ենք դրել, Երևանն էլ ունի «Հորմուզի նեղուց», բայց որ իրանական Հորմուզի նեղուցն ավելի մաքուր վիճակում է, քան էս մեր ֆուտբոլի դաշտ մտնող «նեղուցը», դա վտանգավոր է, քանի որ ոչ միայն հոտն է սպանում, այլ նաև կա համաճարակի վտանգ։
Հիմա միակ հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով ունի լծակ Շենգավիթի թաղապետին մի թեթև եթե «տոկի տա», նա էլ՝ «Վեոլիա ջրին», էս գարշահոտ վիճակից հարյուրավոր բնակիչների կփրկեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։