211652_close_icon
views-count79252 դիտում article-date 11:11 15-11-2017

Քրեական հետախույզները «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հայտնաբերել են 3 հետախուզվողի. նրանցից մեկը ամուսնության նպատակով առևանգել էր նախկին ոստիկանապետի դասախոս աղջկան

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ հայտնաբերել են այս տարվա սեպտեմբերի 7-ից անձի առևանգման հոդվածով հետախուզման մեջ գտնվող 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք հայտնաբերվել են Երևան-Երասխ ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվողներից Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սարգսյանը երեկ՝ տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ կասկածյալներից Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Արամ Սիմոնյանն ու 25-ամյա Գարիկ Ասատրյանը Ոստիկանության Արտաշատի բաժնից այսօր տեղափոխվելու են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, հնարավոր է, քննիչը լրացուցիչ դիմի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց որպես կալանք կիրառելու որոշում ընտրվի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/02/1076318/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել էր ԵՊՀ-ի դասախոս, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Տաթև Ավետիքի Աբրահամյանին։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Տ. Աբրահամյանի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առևանգողը Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Սարգսյանն է, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա Ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի և Տաթևի ամուսնությանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր