211652_close_icon
views-count123071 դիտում article-date 15:34 02-09-2017

Երևանում նախկինում դատված 26-ամյա երիտասարդն ամուսնության նպատակով փախցրել է նախկին ոստիկանապետի դասախոս աղջկան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել է ԵՊՀ-ի դասախոս, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Տաթև Ավետիքի Աբրահամյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Տ. Աբրահամյանի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առևանգողը Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Սարգսյանն է, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա Ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի և Տաթևի ամուսնությանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր