211652_close_icon
views-count82011 դիտում article-date 10:14 12-11-2017

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Հովք գյուղի վարչական տարածքում՝ գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի հոշոտված դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և ավագ քննիչ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի: Փաստի առթիվ ՀՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ավագ քննիչ Գ. Այվազյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր