211652_close_icon
views-count5258 դիտում article-date 23:08 10-11-2017

Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների խզում կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին փոփոխությունը «Դոնբասի վերաինտեգրացիայի մասին» օրինագծում մտցրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը: Նա, թեև իշխող «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» անդամ է, մշտապես համագործալցում է «Ժողովրդական ճակատ» կուսակցության հետ: Հենց «Ժողովրդական ճակատն» է, ըստ «Կոմերսանտի», այդ փոփոխության նախաձեռնողը: Որոշ փորձագետներ կարծում են, որ կատարվածը կարող է կապված լինել «Ժողովրդական ճակատի» հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկի՝ Արսեն Ավակովի անձնական վիրավորանքի հետ, որը նա ստացել է նախագահ Պյոտր Պորոշենկոյից: Հոկտեմբերի 31-ին Ավակովի տղան կալանքի տակ է առնվել պետական միջոցների մսխման կասկածանքով: Այժմ Ավակով-կրտսերն արդեն ազատության մեջ է, սակայն նրա հայրը, կարծում են փորձագետները, այդ իրավիճակն ընկալել է որպես անձնական վիրավորանք և պատերազմի հայտարարում: «Այդ հարաբերություններն առանց այդ էլ արդեն փաստացի խզված են, – «Կոմերսանտին» պատմել է փոփոխության հեղինակ Իվան Վիննիկը: – Դեսպաններ չկան, դեսպանատներում աշխատում են ոչ առաջին ռանգի դիվանագետներ: Մենք պետք է գրանցենք այդ խզումն օրենսդրական մակարդակում»: Այդ փոփոխությունն, ըստ Գերագույն Ռադայում «Կոմերսանտի» աղբյուրների, կխախտի Պյոտր Պորոշենկոյի պլանները: ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի Ուկրաինա կատարած այցից հետո Ուկրաինայի նախաագահը պատրաստվում էր ստորագրել «Դոնբասի վերաինտեգրացիայի մասին» օրենքի նախորդ տարբերակը: Ամերիկացիները պատրաստվում էին այդ օրենքը ներկայացնել Կրեմլին որպես կոնստրուկտիվ երկխոսության Կիևի պատրաստակամության ապացույց: Դիվանագիտական հարաբերությունների խզման մասին փոփոխությունը կխախտի այդ պլանները: Այդ պատճառով փորձագետների մեծ մասը համաձայնում է, որ փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, կընդունվի Գերագույն Ռադայում, իսկ Պյոտր Պորոշենկոն, ըստ երևույթին, ընտրություն չի ունենա և ստիպված կլինի ստորագրել օրինագիծը: Դա կապված է նրա հետ, որ այսօր Ուրկաինայում Մոսկվայի հետ հարաբերությունների խզման պահանջ կա: «Դոնբասի վերաինտեգրացիայի մասին» օրենքի երկրորդ ընթերցումը պլանավորված է նոյեմբերի 16-ին: [url=https://jam-news.net/?p=68813&lang=hy] JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր