211652_close_icon
views-count90953 դիտում article-date 12:16 10-11-2017

Առեղծվածային դեպք Երևանում. հայրը դիմել է ոստիկաններին և հայտնել՝ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել, իսկ հետո սեռական հարաբերություններ է ունեցել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հեռաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սերյոժա Հ.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Opel-ի վարորդը Opel-ով Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանոթյան Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Opel-ի վարորդի անունը Համլետ է, ում ամբողջական տվյալները ճշտվում են, ինչպես նաև պարզվում են ավտոմեքենայի համարանիշները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր