211652_close_icon
views-count32518 դիտում article-date 21:56 09-11-2017

Գյումրու «Բասեն» սուպերմարկետից արձագանքել են SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել Գյումրի քաղաքի «Բասեն» սուպերմարկետի ներկայացուցչից, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color] կայքում կարդացի մի նյութ, որի հավաստիությունը չի համապատասխանում իրականությանը: Նյութում նշված էր, որ Արտյոմ Դիլանյանը, ով հանդիսանում է «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «Բասեն» սուպերմարկետում վատ վերաբերմունքի է արժանացել: Ձեզ եմ ներկայացնում հավաստի տվյալներ, որոնք փաստում եմ տեսագրություններով: Նոյեմբերի 7-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 3 հասցեում գտնվող «Բասեն» սուպերմարկետ է մտնում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդ (Արտյոմ Դիլանյանը): Ոտքերի վրա հազիվ կանգնած տղամարդը, որից 3 մետր հեռավորությունից բուրում էր ալկոհոլի հոտը, և ինչն առաջին դեպքը չէ նրա ներկայության ընթացքում, գանձապահին ասում է, որ վերջինս նրա համար օղի բերի: Գանձապահի բացասական պատասխանին հետևում է պատճառաբանությունը, որ փող է հաշվում և չի կարող օգնել նրան (տեսագրության մեջ պարզ երևում և լսվում է): Պատասխանից դժգոհ դղամարդն ասում է,-«Ինչքան տամ, օր երթաս բերես»: Լեզվակռվից հետո հետևում է տղամարդու «Ստեղ ինչքան աշխատող կա, երեսուն հատ քեզի պես երեխա կաշխատի ձեռքիս տակ» արտահայտությունը: Այս արտահայտությունը լսելուց` ակամայից մտածեցի Արտյոմ Դիլանյանին նման կազմակերպության նախագահ նշանակողի ադեկվատության մասին, մարդ ում ձեռքի տակ կարող են երեխաներ աշխատել և ամենակարևորը, որ նա շատ հազվադեպ է սթափ վիճակում լինում: Ի տարբերություն ձեռքի տակ աշխատացնողի` «Բասենի Գովք» ՍՊԸ-ը, որին էլ պատկանում է «Բասեն» սուպերմարկետների ցանցը, 2000թ-ից սկսած բարի համբավ է վայելում Գյումրիում և որ ամենակարևորն է` աշխատատեղեր ստեղծում: Տեսագրությունից երևում է` ինչպես է տղամարդը հեշտությամբ օգտվում իրեն պատկանող սմարթֆոնից, ծխախոտ գնում, փող հաշվում, ասեմ ավելին` բավականին լպիրշ կերպով նայում սուպերմարկետի աշխատակցուհու մարմնի որոշ մասերին (դիտել 1 տեսագրության 06:43 րոպեից): Այն, որ նա վատ է տեսնում` իմանում ենք առաջին անգամ, քանի որ Արտյոմ Դիլանյանը հաճախակի է մտնում խանութ և այն, թե որտեղ է գտնվում օղին կամ ծխախոտը նա շատ լավ գիտի: Այս լեզվակռվից կես ժամ անց, նույն տղամարդը` մոռանալով, որ իրեն վատ էին սպասարկել այս սուպերմարկետում, նորից մտնում է ներս և այս անգամ շատ բարեհամբույր ձևով խնդրում է գանձապահին իրեն օղի տալ: Աղջիկը չի մերժում, բերում են օղին, Արտյոմ Դիլանյանը դրա համար վճարում է, վերցնում օղին և դուրս գալիս խանութից (դիտել վերջին` 3 տեսագրության մեջ): Նշեմ, որ մի քանի ամիս առաջ նույն տղամարդու կինը եկել է խանութ և բողոք ներկայացրել խանութի մենեջերին, որ իր ամուսնուն ծաղրել են աչքերի շիլության պատճառով: Տեսագրությունը դիտելուց հետո կինը ներողություն է խնդրել և հեռացել: Տեսագության մեջ պարզ երևացել է, որ ամուսինն ընդամենը ծխախոտ է գնել և իրեն շատ բարեհամբույր են սպասարկել: Արտյոմ Դիլանյանը սուպերմարկետ է հաճախում հատկապես այն ժամերն, երբ հաճախորդների հոսքն արդեն դադարել է, քանի որ բազմիցս է նրանց կողմից թեք հայացքների և դիտողությունների արժանացել` իր փողոցային լեքսիկոնի և հարբած վիճակում խանութ այցելելու համար: Ներկայացնում եմ նաև Արտյոմ Դիլանյանի ֆեյսբուքյան էջից վերցված մի քանի լուսանկար, որոնցում պարզ երևում է տղամարդու առօրյան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսագրությունները` հուսալով, որ դրանք դիտելուց հետո վաղն այլևս չենք տեսնի այսօր առավոտյան կարդացածս նյութը, ինչը քաղաքի առանց այն էլ ծանր պայմաններում աշխատատեղ ստեղծող ընկերության բարի համբավի վրա բիծ է դնում: Կանխավ շնորհակալությունս եմ հայտնում ձեզ»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/09/1081786/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Դիլանյանի մոտ առկա են տեսողական որոշ խնդիրներ: Արտյոմը արդեն 3 ամիս է, իրեն վիրավորված է զգում իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով, իսկ երեկվա կատարվածն էլ առիթ դարձավ, որ նա արտահայտի իր զգացմունքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ վերջին ժամանակներում, երբ գնումներ կատարելու նպատակով մտնում է «Բասեն» սուպերմարկետ, իր՝ առողջական խնդիրների ունենալու կամ այլ պատճառներով իրեն ծաղրում են, որից էլ ինքը շատ վիրավորված է զգում: Երեկ երեկոյան էլ տուն վերդառանալիս մտել է նշված սուպերմարկետ՝ օղի գնելու նպատակով: Աշխատողին խնդրել է, որ օղին իջեցնի և տա իրեն, սակայն աշխատողը արհամարհական շեշտով պատասխանել է, որ դա իրենց մոտ գումար արժի, այն դեպքում, երբ դա մտնում է նրա պարտականությունների մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր