211652_close_icon
views-count8869 դիտում article-date 17:49 15-02-2017

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի նախկին գյուղապետի անօրինական գործողությունների իսկությունը պարզելու համար Գլխավոր դատախազությունը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] լուր է հրապարակել՝ «Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի նախկին գյուղապետը կառավարման 20 տարիների ընթացքում գյուղը շենացնելու փոխարեն արել է հակառակը՝ հանուն իր բարեկեցության. Այդ մասին պատմում են գյուղացիները՝ ապացույցներով»: Հրապարակումից ժամեր անց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմից արձագանքեցին հրապարակմանը, որով տեղեկացանք այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հրապարակված նյութը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին՝ սահմանված կարգով տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/15/1058836/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, արդեն մոտ 2 ամիս է՝ ինչ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի գյուղապետը իր 20-ամյա կառավարման տարիներից հետո հրաժեշտ է տվել պաշտոնին: Գյուղացիների հավաստմամբ՝ նախկին գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը կառավարման ամբողջ ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը: Գլուղացինրը ասացին, որ վերջինս գյուղի արոտավայրերը աճուրդով վաճառել է, պետության տրամադրած հացահատիկը վաճառել է գյուղացիների վրա, սակայն գումարը չի վճարել պետությանը, ինչի պատճառով այլևս գյուղին հացահատիկ չի հատկացվում: Ասացին նաև, որ վաճառել է գյուղտեխնիկայի մի մասը, հարկերը հավաքել, սակայն մուտք չի արել, յուրացրել է գյուղի ոռոգման ջրի խողովակները և այսպես շարունակ: Ամենազարհուրելին այն էր, որ գյուղապետարանի ներսում՝ մուտքի դռների մոտ դրված երկու ջեռուցման սեկցիաները, ըստ գյուղացիների, նախկին գյուղապետը տարել էր իր տուն և միայն պաշտոնաթողությունից հետո բերել գյուղապետարան: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [img]http://shamshyan.com/ups/images/0854161001487166558891260.png[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր