211652_close_icon
views-count54097 դիտում article-date 22:27 06-11-2017

Վրաերթ ԱԺ նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբոյի» տան դիմաց. վարորդը փախուստի չի դիմել. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Սասնա Ծռեր փողոցում ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած ВАЗ 2105 մակնիշի 35 LM 934 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ալլա Նավասարդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողերը: Դեպքի մասին Երևաի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեցղի ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր