211652_close_icon
views-count81704 դիտում article-date 10:38 06-11-2017

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Վայոց Ձորի մարզում. ոստիկաններն ու քննիչները ճիշտ և օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ ստահակը զոհին սպանելուց հետո դին կախել է, որպեսզի կարծեն, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 5-ին, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 44-ամյա Արտուշ Զաքարյանի նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Զաքարյանը կալանավորվել է։ Վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 12-ին համագյուղացի, 54-ամյա Վազգեն Ս.-ին սպանելու, այնուհետև դին նրա տան նկուղ տանելու և կախելու մեջ։ Նույն օրը դեպքի վայր ժամանած Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները դեպքի վայրում կարծել էին, որ Վազգեն Ս.-ն ինքնասպան է եղել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, ինչի շնորհիվ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օդի ներգործությամբ և ունի հետմահու ծագում։ Դատաբժիշկը տեղեկացրել էր, որ Վազգեն Ս.-ի մահը անհայտ անձի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանք է։ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՀՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ, ճիշտ և օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ա. Զաքարյանը։ Պարզվել է, որ հուլիսի 12-ին, ժամը 06։40-ից մինչ 09։30-ն ընկած ժամանակահատվածում սպանվածի տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Զաքարյանը հարվածել է սպանվածին, իսկ հետո խոտի հակի թելից պատրաստված օղի միջոցով խեղդամահ է արել նրան։ Իր սև գործն անելուց հտո սպանությունը քողարկելու նպատակով նա զոհի մահը ինքնասպանության հետևանք ձևացնելու նպատակով դիակը տեղափոխել է Վազգեն Ս.-ի տան նկուղ, որտեղ էլ մեկ այլ հակի թելից պատաստված օղով դին կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր