211652_close_icon
views-count138453 դիտում article-date 21:25 05-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Բիբլոս» բանկի գլխավոր մուտքի ապակին ամբողջությամբ փշրված է. ժամանել են մեծ թվով ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 38/2 հասցեում գտնվող «Բիբլոս» բանկի մուտքի ապակին կոտրված է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի պետի գլխավորությամբ: Թե ինչն է եղել ապակու կոտրվելու պատճառը, ոստիկանությունը պարզում է: Ապակին ամբողջովին փշրված է, և տպավորություն է, որ այն կոտրել են, սակայն չի բացառվում, որ եղանակի տաք ու սառը լինելու պատճառով է այն փշրվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր