211652_close_icon
views-count8682 դիտում article-date 12:05 31-10-2017

Այսօր ՉԼ-ում կկայանա 8 հանդիպում, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդդեմ «Բենֆիկայի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի առաջին խաղային օրը կկայանա 8 հանդիպում: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է պորտուգալական «Բենֆիկային», որը խմբի անհաջողակն է՝ 3 խաղում 3 պարտություն: Հաղթելու դեպքում Ժոզե Մոուրինյոյի թիմը վաղաժամ կապահովի իր տեղը փլեյ-օֆում: Հաջորդ փուլում իրենց տեղը կարող է ապահովել նաև ՊՍԺ-ն՝ «Անդերլեխտին» հաղթելու դեպքում: Գործնականում «Բարսելոնան» էլ իր հարցերը կլուծի՝ Աթենքում «Օլիմպիակոսին» հաղթելու դեպքում: Օրվա ամենահետաքրքիր հանդիպումը, թերևս կկայանա Իտալիայում, որտեղ «Ռոման» ընդունելու է Լոնդոնի «Չելսիում»: Երկու շաբաթ առաջ այս թիմերը իսկական թրիլեր մատուցեցին Լոնդոնում՝ 3:3, և բացառված չէ, որ նման սցենարով ընթանա երկրորդ խաղը: [b]Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր [/b] [b]A խումբ[/b] «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Բազել» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան) [b]B խումբ[/b] «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա) ՊՍԺ (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա) [b] C խումբ[/b] «Աթլետիկո» (Իսպանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան) «Ռոմա» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա) [b]D խումբ[/b] «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր