«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են Ֆրեդի համար
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսը անգլիական թոփ-ակումբների պայքարի կենտրոնում է հայտնվել:
Հունվարին նրան ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» բրազիլացու համար առաջարկել էր 50 մլն եվրո, սակայն ուկրաինական ակումբը ավելի բարձր գին է պպահանջում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆրեդին դիտարկում է որպես Մայքլ Քարիկին, Մարուան Ֆելայնիին և Անդերե Էրերային փոխարինող, որոնք մրցաշրջանի ավարտից հետո կարող են ազատ գործակալներ դառնալ:
Բացի այդ, Ժոզե Մոուրինյոյի մտահղացմամբ, Ֆրեդին ձեռք բերելու դեպքում Պոլ Պոգբան ավելի շատ ժամանակ կհատկացնի հարձակողական գործողություններին: