«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են ԱՄՆ-ում հանդիպում անցկացնել
2017 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են առաջին անգամ հանդիպում անցկացնել Անգլիայի սահմաններից դուրս:
Երկու թիմն էլ հուլիսին մեկնելու են ԱՄՆ-ի` մրցելույթների և կարող են հանդիպել International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» պետք է Պեկինում հանդիպեին, սակայն խաղը չկայացավ անբարենպաստ եղանակի և վատ խոտածածկի պատճառով: