211652_close_icon
views-count59037 դիտում article-date 12:59 30-10-2017

Կոտայքի մարզում 32-ամյա կին վարորդը շանը չհարվածելու պատճառով բախվել է ծառին, այն արմատախիլ արել և հայտնվել դաշտում, օպերատիվ են գործել ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լուսինե Ղազարյանը Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1ին կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 13 ՏՍ 605 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքում գործող «Նաիրի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավտիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքված խնձորի առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ասում էին. «Վթարի պատճառը եղել է թափառող շան հայտնվելը ավտոմեքենայի առջևում, ու վարորդը, խույս տալով շանը, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր