211652_close_icon
views-count4700 դիտում article-date 16:23 27-10-2017

Նազարբաևը կիրիլյան այբուբենից լատինականին անցնելու հրամանագիր է ստորագրել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել ղազախերենի կիրիլյան այբուբենը լատինականով փոխարինելու մասին։ Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41773674]BBC[/url]-ին: Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է այդ հարցով համապատասխան հանձնաժողով կազմել և գործընթացը ավարտին հասցնել մինչև 2025 թվականը։ Այբուբենի սպասվող փոփոխությունն առաջինն է վերջին 80 տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ղազախստանը սկսեց կիրառել կիրիլյան այբուբենը։ [img]http://shamshyan.com/ups/images/0557611001509096596475796.jpg[/img]

Նմանատիպ նյութեր