Երևանում բախվել են 35-ամյա վրացի վարորդի բեռնատարն ու 23-ամյա հայ վարորդի Honda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Շահվերդյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են Վրաստանի քաղաքացի, 35-ամյա Արկադի Գրեձիլիշվիլիի վարած Volvo մակնիշի NN 381 NN համարանիշի խոշոր բեռնատարը և 23-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Honda մակնիշի 17 XX 007 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վրացի վարորդը, ով խաչմերուկ է մտել կարմիր լույսի առկայությամբ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի