211652_close_icon

Երևանում մուտք են գործել «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և չհրկիզվող պահարանի փականը կոտրելով այնտեղից գողացել խոշոր չափի գումար

views-count3205 դիտում article-date 16:48 20-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ի՝ ժամը 09։00-ից մինչև հունիսի 16-ի՝ ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և չհրկիզվող պահարանի փականը կոտրելով պահարանից գողացել խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամ գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր