211652_close_icon
views-count26170 դիտում article-date 20:17 24-10-2017

Երևանում «Մայր Հայաստան» հուշահամալիրի ավտոկայանատեղիում կոտրել են «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարի Toyota Rav4 -ի ապակին և կատարել գողություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 24-ամյա Մարինե Համբարձումյանը և հայտնել, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Rav4 մակնիշի 55 TV 505 համարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և այնտեղից գողություն են կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը կատարվել է 18:50-ից մինչև 20:50-ն ընկած ժամանակահատվածում, որտեղ ավտոմեքենայից գողացել են սպորտային պայուսակ, որի մեջ եղել է հագուստներ, կոշկեղեն և «ՎԻՆՎՈՒԴ» տեսակի օծանելիք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Համբարձումյանը «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարն է: Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ պարզելու դեպքի հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր