211652_close_icon
views-count74078 դիտում article-date 16:08 24-10-2017

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 64-ամյա վարորդը Դիլիջանի ոլորաններում Renault մակնիշի բեռնատարով կողաշրջվելով՝ 30 մետր սահելով հայտնվել է անտառում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Renault մակնիշի 033 MM 80 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արարատ քաղաքի բնակիչ, 64-ամյա Արշակ Մուրադյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 2-րդ ոլորանում, շրջադարձի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջված վիճակում սահելով հայտնվել անտառում։ Ւնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևան։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին ՃՈ տեսուչներ Աշոտ Մարկոսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը նշված հատվածում ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված հատվածում, որպեսզի խցանումներ տեղի չունենան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սաան Հոլդինգ Գրուպ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր