211652_close_icon
views-count56135 դիտում article-date 22:32 22-10-2017

Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի խոսքը գործից տարբերվում է. սրբության սրբոցը կովերի ու ոչխարների արոտավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2012թ. օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային մուտքի մոտ հանդիսավորությամբ բացվել էր Արծվաշեն գյուղին նվիիրված հուշահամալիրը, որը նվիրվում էր Արծվաշենի անկման 20-րդ տարելիցին: Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել բազմաթիվ պաշտոնատար անձինք՝ ՀՀ առողջապահության նախարար դերենիկ Դումանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկա է եղել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը իր ելույթում նշել էր, որ հուշահամալիրի տարածքը դառնալու է սրբության սրբոց, աչքի լույսի պես են պահելու հուշահամալիրը, որը խորհրդանշելու է այն, որ հայը եղել է ու կլինի դարեր շարունակ: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը սրբության սրբոցը պահել-պահպանել: Ըստ էության, հուշահամալիրը ավերակների է վերածվել: Այս տարիների ընթացքում հուշահամալիրը բացարձակ անուշադրության է մատնվել, երևում է, որ տարիներ շարունակ գեթ մեկ անգամ չի խնամվել և այսօր նրա միակ այցելուները մնացել են կովերն ու ոչխարները, որոնց հետքերը հուշահամալիրի այցեքարտն են դարձել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր