211652_close_icon

Դադարեցվել են Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները

views-count4599 դիտում article-date 15:10 10-05-2018
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրությունում: Հիշեցնենք, որ Ավալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ:

Նմանատիպ նյութեր