211652_close_icon
views-count4829 դիտում article-date 16:03 01-05-2018

Շարմազանովը տեղեկություններ չունի ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանի կողմից մանդատը վայր դնելու մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկություններ չունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, Շարմազանովը պատասխանեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»: Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով:

Նմանատիպ նյութեր