211652_close_icon
views-count44219 դիտում article-date 18:11 21-10-2017

5 անչափահաս երեխաների միայնակ մայրը՝ որը 6-րդ երեխային է սպասում, ստիպված է երեխաներին հանձնել աջակցման կենտրոն՝ կացարան չունենալու պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ծայրամասերից մեկում ժամանակավոր ապաստանած Ալվարդ Մանուկյանը 5 անչափահաս երեխաների մայր է և սպասում է 6-րդին: Նա այդ խարխուլ տնակում ապրում է վարձով, սակայն տան վարձը չվճարելու պատճառով նրան և 3 երեխաներին ստիպում են լքել բնակարանը՝ առաջարկելով երեխաներին տանել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որին նա համաձայնվել է, և երեխաներին շուտով կտեղափոխեն՝ հակառակ նրանց կամքին: Հավելենք, որ երեխաները արդեն 2 շաբաթ է դպրոց չեն հաճախում՝ գումար չունենալու պատճառով: Փոքր-ինչ մանրամասնելով միայնակ կնոջ բազմազավակ ընտանիքի մասին՝ ասենք, որ նրա վրա քրեական գործ կա հարուցված այն բանի համար, որ նա մեկ այլ տղամարդուց, որից այժմ էլ է երեխա սպասում, լույս աշխարհ բերած երեխային վաճառել է այդ տղամարդու քրոջը, որը ըստ Ալվարդի՝ ամենևին էլ այդպես չէ. նա ինքն է իր կամքով երեխային տվել: Ալվարդը հավաքել է իր ունեցվածքը և պատրաստվում է այժմ երեխաներին հանձնել այդ կենտրոն, իսկ թե ինքը հղի վիճակում որտե՞ղ է ապրելու, չգիտի: Միայնակ մայրը չունի ոչ մի օգնող ձեռք, հազիվ կարողանում է բանվորություն անելով վաստակել օրվա հացը, էլ ուր մնաց տան վարձը վճարի, կամ կարողանա լույսի վարձը մուծել, որը , ի դեպ արդեն 9 ամիս է անջատված է: Հուսահատ մայրը աջակցություն ստանալու նպատակով դիմել է Աշտարակի քաղաքապետարան, սակայն՝ ապարդյուն: Մի խոսքով՝ այս ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, որտեղ մեծանում են 2 ապագա զինվորներ: Բազմազավակ մայրը ասաց, որ միակ ցանկությունն այն է, որ մի փոքր անկյուն տրամադրեն, որ երեխաներին հետ բերի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնից, Աստծո կամոք լույս աշխարհ բերի 6-րդ երեխային, իսկ մյուս ֆինանսկան խնդիրները ինքը կհոգա: [color=#EF2929] Եթե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կցանկանան իրենց ուժերի ներածի չափով օգնության ձեռք մեկնել բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 22 99 81[/color]: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր