211652_close_icon
views-count7453 դիտում article-date 23:10 17-10-2017

Ձյուդոյի միջազգային առաջնությունում արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հոկտեմբերի 13-15-ը Երևանում տեղի է ունեցել ձյուդոյի «Զեյթունի գավաթ» 21-րդ միջազգային առաջնությունը, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ առաջնությանը Ղազախստանից, Վրաստանից, Իրանից, Հայաստանից և Արցախից մասնակցել է շուրջ 250 մարզիկ: «Արցախցի մարզիկներ Կարեն Սարկիսյանն ու Դավիթ Հովսեփյանը 42 և 46 կգ քաշային կարգերում գրավել են առաջին տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքի: Իսկ Ռոբերտ Պողոսյանն ու Աշոտ Մելքումյանը 46 և 55 կգ քաշային կարգերում գրավել են երկրորդ տեղ: 55 կգ քաշային կարգում էլ Սևակ Սարգսյանն է գրավել երրորդ տեղ: Արդյունքները գոհացուցիչ են: Ամեն մի մրցություն առաջին հերթին փորձի ձեռքբերում է: Հատկապես, երբ առաջնությանը մասնակցում են այնպիսի երկրներ, որոնք ձյուդո մարտարվեստի ավանդույթներով հարուստ դպրոց ունեն. այդպիսիք են Ղազախստանն ու Վրաստանը: Միջազգային հարթակներում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է դուրս գալ Արցախից ու շփվել այլ երկրների ներկայացուցիչների հետ ևս»,-ասել է Ի. Ազիզբեկյանը: [url=https://artsakhpress.am/arm/news/74407/dzyudoyi--mijazgayin-arajnutyunum--arcakhci--marziknern---arzhanacel--en--oske--medalneri.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր