211652_close_icon
views-count4465 դիտում article-date 22:52 26-03-2024

Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականը Բանգկոկում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 12-20-ը Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականը Բանգկոկում մասնակցել է World Muaythai Federation-ի կազմակերպած World Muaythai Championship 2024-ին։

Հայ մարզիկները աշխարհի Մուայթայի առաջնությունում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի մարզիկները Թաիլանդում կայացած աշխարհի մուայ թայի առաջնությունից վերադառնում են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Այս մասին հայտնում է, Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիան։ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականը Բանգկոկում այս տարվա մարտի 12-20-ը մասնակցել է World Muaythai Federation-ի կազմակերպած World Muaythai Championship 2024-ին։ Թաիլանդական մարտարվեստում

Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականի ամենակրտսեր մարզիկը՝ Ռաֆայել Եզդօղլյանը (8 տարեկան), 30 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի։

Մինչ այս, Ռաֆայելը մենամարտեր է անցկացրել նաև Հայաստանում և Վրաստանում՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Ավագ մարզիկներից բրոնզե մեդալի են արժանացել Դավիթ Մեսրոպյանը՝ մինչև 57 կգ քաշային կարգում և Հովիկ Քալաշյանը՝ մինչև 63.5 կգ քաշային կարգում։

Ռոման Քալաշյանն արժանացել է արծաթե մեդալի։ Քալաշյանը եզրափակիչ մենամարտում մինչև 71 կգ քաշային կարգում մենամարտել է Ավստրալիայի մարզիկի դեմ։

Ռոման Քալաշյանը նաև բազմակի միջազգային և պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող է։ Երեք հայ մարզիկները՝ աշխարհի չեմպիոն Պրոֆեսիոնալ Մուայ թայ ֆեդերացիայի հավաքականի երեք մարզիկներ դարձել են աշխարհի չեմպիոն։

Ալեքսանդր Աբրամյանը 14-15 տարեկանների մինչև 67 կգ քաշային կարգում World Muaythai Championship 2024-ին արժանացել է ոսկե մեդալի։ Ալեքսանդրը եզրափակիչ մենամարտում հաղթել է Մեքսիկայի հավաքականի մարզիկին։

Սոֆիա Պոլովկովան մենամարտել է մինչև 60 կգ քաշային կարգում և եզրափակիչ մենամարտում հաղթել է Լիբանանի մարզուհուն՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Հայկ Վարդանյանը ևս World Muaythai Championship 2024-ին արժանացել է մեծահասակների ոսկե մեդալի՝ մենամարտելով մինչև 54 կգ քաշային կարգում։

Թաիլանդում աշխարհի մուայ թայի առաջնությանը հանդես եկած հայ մարզիկները միջազգային մրցաշարերի մասնակիցներ են, երևանյան և մարզային սպորտային ակումբների և մարզադպրոցների մարզիչներ են։

Պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանը նկատում է, որ տարեցտարի մուայ թայ մարզաձևը ավելի պահանջված է դառնում Հայաստանում։

Թաիլանդական այս մարտարվեստով հետաքրքրված են ինչպես կրտսեր, այնպես էլ՝ արդեն պրոֆեսիոնալ մարզիկները։ «Մենք կատարել ենք շատ ծանր աշխատանք և հասել ենք հաջողության։

Մեր մարզիկները փայլուն մենամարտեր անցկացրին։ Ունեցել ենք ծանր մենամարտեր և գոհացնող արդյունքներ»,- նշում է Արամ Աբրամյանը։

Պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան («Մուայ թայ պրոֆեսիոնալ հայկական ֆեդերացիա» ՀԿ) հիմնադրվել է 2011 թվականին։

2015 թվականին ֆեդերացիայի հավաքականն առաջին անգամ մասնակցել է World Muaythai Championship-ին։

Հաջորդ մասնակցությունը գրանցել է 2016 թվականին, որտեղ մարզիկ Էդգար Մելքոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն մինչև 60 կգ քաշային կարգում։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր