211652_close_icon
views-count15963 դիտում article-date 16:13 15-10-2017

Արտակարգ դեպք Մարտունիում. կանանց ծեծկռտուքն ավարտվել է մեկի պարանոցից 1300 դոլարանոց ոսկյա շղթայի հափշտակմամբ

Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտ և ծեծկռտուք հատկանիշներով հետաքննություն է սկսվել: Հուլիսի 11-ին Մարտունու քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ջուլիետա Ավետիսյանը Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում իր հայրական տանը՝ Մարտունու քաղաքի բնակիչ, 60-ամյա Անահիտ Խլոյանը անհիմն, ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է թե՛ իրեն, և թե՛ եղբոր կնոջը՝Մարտունու քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 72-ամյա Սիլվարդ Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջ. Ավետիսյանը հայտնել է նաև , որ նշված վիճաբանության ժամանակ Ա. Խլոյանը դիտավորությամբ ձեռքով իր պարանոցից պոկել և իր հետ տարել է շուրջ 30 գրամ կշռով ոսկյա շղթան, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 600 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Խլոյանին հայտաբերելու և դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր