211652_close_icon
views-count76623 դիտում article-date 10:52 15-10-2017

«Շեն Տեքստիլ» խանութ-սրահում «ասեղ գցելու» տեղ չկար. նշվում էր ընկերության 10-ամյակը. հանդիսավորությամբ բացվեց «Շեն Կահույք»-ի նոր սրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հոկտեմբերի 14-ին, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Շեն Տեքստիլ» խանութ-սրահում տոնական տրամադրություն էր տիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով հյուրեր հավաքվել էին՝ նշելու ըներության 10 ամյակը, ինչպես նաև 2-րդ հարկում գործող «Շեն Կահույք»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Օրը պատահական չէր ընտրված և հիշարժան լինելու համար հենց Երևանի 2799-ամյակի օրվա հետ նշվեց: 10-ամյա գործունեության ընթացքում այս ընկերության նպատակն է՝ բավարարել հավատարիմ հաճախորդների պահանջմունքները՝ համադրելով որակը գեղեցիկի հետ: Իր դռները բացեց Հայաստանում նմանը չունեցող «Շեն Կահույք» ինտերիեր-սրահը: Սրահում ներկայացված ողջ կահույքի դիցայնը նախագծվել է իտալացի դիզայներների կողմից, որոնք Հայաստան էին ժամանել հատուկ «Շեն»-ի հրավերով: Նախագծի շրջանակներում «Շեն Կահույք»-ը համագործակցում է ինչպես տեղական արտադրողներ ( որոնք ընտրվել են իտալացի դիզայների կողմից), այնպես էլ միջազգային ճամաչում ունեցող բրենդեր ներմուծող ընկերությունների հետ. Maria Luce` ջահեր, Duson` ներքնակներ, Teka` խոհանոցային տեխնիկա, և Տեքստիլ Գրուպ: Ելնելով հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմաններից՝ հիմնական նպատակն ու առաքելությունն է խթանել տեղական արտադրանքը, միևնույն ժամանակ հետևելով կյանքի արագացված ռիթմին՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռել խնայել իրենց ժամանակը, քանզի այցելելով սրահ՝ կահույքի հետ միասին կգտնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց բնակարանի ինտերիերի համար: Որակավորված մասնագետները կաջակցեն բնակարանի ինտերիերի նախագծման և սեղմ ժամկետներում պատվերների իրականացման հարցում: Այս ինտերիեր-սրահում ցանկացած քմահաճ հաճախորդ կգտնի իր բնակարանին վայել կահույք: «Շեն Տեքստիլ» խանութ-սրահը գործում է 2007 թ-ից: Համագործակցելով իտալական, իսպանական, գերմանական և եվրոպական այլ խոշորագույն ընկերությունների հետ` խանութն իր հաճախորդին է ներկայացնում ժամանակակից գրաֆիկական լուծումներով դասական ու նրբաոճ գործվածքների, ինչպես նաև գորգերի, քիվերի ու աքսեսուարների լայն տեսականի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 346+
346+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր