211652_close_icon
views-count33219 դիտում article-date 16:07 14-10-2017

Երևանում թալանել են «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահի Porsche Cayenne-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի տներից մեկի բակից թալանել են 39-ամյա Արտակ Հակոբյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի ձախ լուսարձակը։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածն աշխատում է «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր