211652_close_icon
views-count80365 դիտում article-date 22:19 11-10-2017

Երևանում թալանել են Պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի տանից խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Նշված բնակարան ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբին՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, Ն. Մարգարյանը հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատշգամբի դուռը և բնակարանից գողացել են թանկարժեք ժամացույց և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքի անդամները այդ ժամին տանը քնած են եղել և չեն զգացել, թե ինչպես են թալանել տունը: Ն. Մարգարյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի ավագ մաքսային տեսուչ: Գողունը կազմում է մոտ 1 մլն դրամ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր