Երևանում թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի  7-ին, Երևանում տեղի ունեցած  գողությունների փաստով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժին  է դիմել  Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը  01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի  ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:
Երեկ  ոստիկանության Արաբկիրի բաժին է  դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով  Թբիլիսյան խճուղու  թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA  մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են  HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:
Փաստի առթիվ  ոստիկանության Արաբկիրի  հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին  հայտել է, որ ինքն աշխատում է  ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

