211652_close_icon
views-count70651 դիտում article-date 10:34 11-10-2017

Ոստիկանությունը տաք հետքերով պարզել է երեկ Էրեբունի վարչական շրջանի տարածքում գազային ատրճանակից կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գազային ատրճանակից կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Նոր Արեշի 42-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Ազիզբեկյանի և մեկ այլ երիտասարդի միջև, որի ժամանակ այդ երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից նախազգուշացնող կրակոցներ է արձակել և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության էրեբունւ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ կրակոցներն արձակել է Ռուբեն Տոնոյանը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ. Տոնոյանին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշված վիճաբանության կասկածանքով Ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գալստյանը, ով հետո ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր