211652_close_icon
views-count22381 դիտում article-date 11:57 10-10-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են КамАЗ-ը և Opel-ը, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում կանգնած 53-ամյա կնոջ, ով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար Է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 25-ամյա Մնացական Թորոսյանի վարած Opel մակնիշի 34 RL 886 համարանիշի և 49-ամյա Հովհաննես Մաթևոսյանի վարած КамАЗ մակնիշի 777 GG 65 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում կանգնած 53-ամյա Սեդա Սմբատյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Սմբատյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով վթարի վայրում ղեկավարում է աշխատանքները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր